24.11.2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել
prev Նախորդ նորություն

Շահրամանյան: 44-օրյա պատերազմի արդյունքներով դրվել է Արցախի ճակատագիրը կանխորոշելու սկիզբը

Չորս տարի առաջ այս օրը Ադրբեջանը Թուրքիայի, Իսրայելի և այլ երկրների աջակցությամբ լայնածավալ հարձակում գործեց Արցախի, ինչու չէ նաև Հայաստանի վրա: Այս մասին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։


«Ես համարում եմ, որ 44-օրյա պատերազմի արդյունքներով դրվել է Արցախի ճակատագիրը կանխորոշելու սկիզբը, 2023 թվականին տեղի ունեցածը համարում եմ դրա հետևանքը։


Ինչ վերաբերում է մեղավորներին, ՀՀ-ում բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, Աժ-ում գործել է համապատասխան քննիչ հանձնաժողով, որն առաջիկայում երևի կհրապարակի եզրակացությունները։ Մենք ունենք մեր կարծիքները, բայց դրա մասին կարելի է խոսել համապատասխան քրեական գործերի արդյունքների մասին տեղեկանալով և հանձնաժողովի աշխատանքների արդյունքներով», - ասաց Շահրամանյանը։