13.10.2025
Լուսանկարը՝ president.am
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Կուբայի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության օրակարգի ընդլայնումը

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կուբայի արտաքին հարաբերությունների նախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիյայի հետ:


Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հարցեր՝ նախանշելով զարգացման ներուժ ունեցող կոնկրետ ուղղություններ։ Դիտարկվել են նաև միջխորհրդարանական կապերի զարգացման հնարավորությունները։


Հայաստանի և Կուբայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀԷՑ ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահին. ի՞նչ հարցեր են քննարկվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկար՝ alphanews.am
10.10.2025
«3+3» ձևաչափով հանդիպումը մինչև տարեվերջ կանցկացվի Երևանում կամ Բաքվում. մանրամասներ