17.09.2024
ՀՀ-ն ու Ղազախստանը քննարկել են երկու երկրների ԿԸՀ-ների համագործակցության կարևորությունը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն ամբողջովին ավերել է Արցախի Դրախտիկ գյուղի գերեզմանատունը

Ադրբեջանն Արցախի օկուպացված տարածքներում սկսել է «հաշվեհարդար» տեսնել նաև հայկական գերեզմանների նկատմամբ՝ ավերելով դրանք, վերացնելով հայկական հետքը։ Այս մասին գրում է Գեղարդ հիմնադրամը:


Ադրբեջանական կողմն ամբողջովին ավերել է Արցախի Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի գերեզմանատունը։ Գյուղն Ադրբեջանի վերահսկողությանն է անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։


2023 թվականին ստացված արբանյակային պատկերներից պարզ է դառնում, որ գերեզմանոցը հիմնովին ոչնչացված է։ Բացի այդ՝ գերեզմանոցի տարածքում գտնվող հոգեհացի սրահը, որը ևս ավերվել է, Google Earth-ում արհեստականորեն նշվում է որպես մզկիթ։

 Խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը․ Իբրահիմ Քալըն
17.09.2024
Խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը․ Իբրահիմ Քալըն