Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ալիևի հետ հայ-ադրբեջանական սահմանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է երկու երկրների սահմանին հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ բանակցությունները շարունակելու համար։ Այս մասին Փաշինյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։
Փաշինյանը նշեց, որ փորձ է արվել տպավորություն ստեղծել, թե Հայաստանը հրաժարվել է Լոնդոնում բանակցություններից։
«Մենք չենք մերժել երկկողմ հանդիպումը: Հայաստանն առաջարկել է անցկացնել հանդիպում երկկողմ ձևաչափով, քանի որ պայմանավորվածություն կար հենց այս ձևաչափով աշխատելու, և ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք այս ձևաչափը, որովհետև դա արդյունք է տալիս: Երբ երկկողմ հանդիպման պահը հասունանա, դա կարելի է կազմակերպել հայ-ադրբեջանական սահմանին»,- ընդգծեց Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Երեւանը նախընտրում է ուղիղ բանակցություններ Բաքվի հետ։
«Այս փուլում մենք աշխատում ենք երկկողմանի ձևաչափով, մեր կարծիքով, ճիշտ է այս ձևաչափով շարունակելը, և ես այս մասին բացահայտորեն ասել եմ Ռուսաստանի նախագահին: Չեմ բացառում, որ կլինի մեկ այլ ձևաչափ: Յուրաքանչյուր հարց պետք է դիտարկել կոնկրետ համատեքստում»,- ասաց Փաշինյանը։