25.11.2024
Հայաստանում կանցկացվի կրթալուսավորչական նախագիծ՝ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ» մանկական ճամբար
prev Նախորդ նորություն

Հայաստանը և Ղազախստանը ամրապնդում են գործարար կապերն ու համագործակցությունը

2024 թվականի օգոստոսի 25-ից 28-ը Աստանայի դիվանագիտական ակումբը հրավիրում է հայ գործարարներին այցելել Ղազախստան՝ բիզնես առաքելությամբ:


Միջոցառումը միտված է Հայաստանի և Ղազախստանի միջև գործարար կապերի ամրապնդմանը՝ ստեղծելով լրացուցիչ հնարավորություններ գործարար շփումների համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

«Բիզնես առաքելությունը նպատակաուղղված է երկու երկրների համար առաջնահերթ ոլորտների զարգացմանը, ինչպիսիք են տրանսպորտը և լոգիստիկան, փոխադարձ առևտրի ավելացումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նախագծերի իրականացումը:

Բիզնես առաքելության շրջանակներում կազմակերպվող հանդիպումները և բանակցությունները, որոնք կանցկացվեն B2B ձևաչափով, ինչպես նաև պաշտոնական հանդիպումները իշխանությունների հետ , կապահովեն ամբողջական տեղեկատվություն Ղազախստանի բիզնես միջավայրի, ներդրումային հնարավորությունների և խոստումնալից շուկաների վերաբերյալ:


Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության և Ղազախստանում ՀՀ դեսպանության, ինչպես նաև «Մոստ» բիզնես ինկուբատորի, Ալմաթի քաղաքի ակիմի գրասենյակի, «ՂազախԻնվեստ» ազգային ընկերության, «Խորգոս-Արևելյան դարպասներ» ԱՏԳ-ի, «Խորգոս» Միջսահմանային համագործակցության միջազգային կենտրոնի և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության աջակցությամբ։

Խորհրդատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով +374 98 319 333, +7701 575 5383 հեռախոսահամարներին կամ գրելով [email protected] էլ. փոստին»,- ասված է հաղորդագրության մեջ։