8.01.2026
Կառավարությունը 150 մլն դրամ կհատկացնի Լոռու և Տավուշի հեղեղված տարածքների գյուղացիներին
prev Նախորդ նորություն

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ղեկավար է փոխվել

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական մասի ղեկավարության փոփոխություն է տեղի ունեցել։ Տնօրեն է նշանակվել Ալեքսեյ Բուտիրսկին, հայտնում է մամուլի ծառայությունը:


Ներքին ծառայության գնդապետ Ալեքսեյ Բուտիրսկին աշխատում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում 2012 թվականից: Մինչ տնօրենի պաշտոնում նշանակվելը նա եղել է ՌԴ ԱԻՆ ՃԿՊԱ ակադեմիայի զարգացման ինստիտուտի պետը:


Նախկին տնօրենը՝ Յուրի Պոլեշչուկը, տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր կենտրոնի հիմնադրման օրվանից։ Լքում է պաշտոնը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: 

Մինսկի խմբի հարցը կարող է դիտարկվել խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում․ ՀՀ ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան