14.09.2024
Մաքսայինի աշխատողները ստիպել են քաղաքացուն խմել ձեռքի հեղուկը` խմել է ու մահացել․ Հրապարակ
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ը ահաբեկչությամբ է զբաղվում Հայաստանի բիզնեսների դեմ. Միրաքյան

Պետական եկամուտների կոմիտեն ահաբեկչությամբ է զբաղվում Հայաստանի բիզնեսների դեմ: Այս մասին գրում է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը։


«Ահաբեկչություն բառը որպես չափազանցություն չեմ գրել: Բառարանում եթե նայենք, ահաբեկչություն նշանակում է քաղաքացիական հասարակության նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն կիրառել սեփական նպատակներին ծառայեցնելու համար: ՊԵԿ ի գործողությունները երբեմն 100 տոկոսով համապատասխանում է ահաբեկչության ձևակերպմանը:


Վերջին շրջանում ՊԵԿ-ը ակտիվ կալանավորում է գործարարներին, խարդախության համար քնչական է դիմում, հետ չի տալիս բիզնեսի ԱԱՀ դեբետները և այլն: Պատճառը՝ բյուջետային մուտքերը նախատեսվածից թույլ են, քանի որ տնտեսությունն է նախատեսվածից թույլ զարգանում:


Ժամանակին, երբ օրենքները գրվում էին միայն նրա համար, որ մարդիկ դրանք խախտեին ու չինովնիկները շահույթ ստանային այդ խախտումից՝ ՊԵԿ-ը մի օրենք մշակեց, որ եթե բիզնեսը 4 միլիոն դրամից ավել խախտում է անում, ապա ՊԵԿ-ը կարող է քրեական գործ բացել գործարարի վրա ու կալանավորել: Պատկերացնում եք աբսուրդը, բիզնեսը 10 միլիարդ դրամ շրջանառություն է անում, այդ թվերի մեջ 4 միլիոնի խախտում կարող է հաշվապահի փռշտոցից լինել ու արդյունքում տնօրենին կալանավորում են: Հիմա երկրորդ ամենահետաքրքիր մասը՝ այդ խախտումը կարող է արձանագրվել զուտ հարկային տեսուչի կարծիքի հիման վրա ու հետո չեղարկվել, բայց կալանքն արդեն եղել է:


Ժամանակին մենք երկար պայքարեցինք, որ գործարարը քրեականի տակ ընկնի ոչ թե ֆիքսված, այլ շրջանառության որևէ տոկոսին համապատասխան թվի խախտման դեպքում: Ասենք շրջանառության 10% ի, քանի որ համաձայնեք, որ սխալ է 5 միլիարդ շրջանառության դեպքում 4 միլիոնի խախտումից կալանավորելը: Շրջանառության տոկոսի հետ կապել չստացվեց, բայց 4 միլիոնը դարձրեցին 10 միլիոն, առանձնապես խոշոր չափերի խախտումն էլ՝ 20 միլիոն:


Հիմա այս չարաբաստիկ կետը քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածն է և նախատեսում է 4-8 տարվա ազատազրկում 10 կամ առանձնապես խոշոր չափի՝ 20 միլիոն դրամ հարկ թաքցնելու դեպքում:


Այս տարի բյուջետային մուտքերը նախատեսվածից քիչ են հավաքվում, քանի որ տնտեսությունը նույնպես նախատեսվածից թույլ է զարգանում ու արդյունքում ՊԵԿ-ը հարձակվել է բիզնեսի վրա: Իսկ աշխատանքի իմիտացիայի համար շատ կալանքներ են պետք ու սկսել են աջ ու ձախ կալանավորել գործարարներին:


ՊԵԿ ը թերևս միակ պետական կառույցն է, որը խրոնիկ չի ուզում շփվել իր կարգավորման տիրույթում գտնցող դաշտի խաղացողների հետ: Բիզնեսը իրենց աշխատավարձա տալիս ծառայելու համար, բայց ՊԵԿը չի ուզում շփվել իր գործատուների հետ, արդյունքում ՊԵԿ-ը զբաղված է սուբյեկտիվ, առանց տնտեսվարողների կարծիքը հաշվի առնող օրենսդրական փոփոխություններով: Վերջին 2 տարի ՊԵԿ-ը ավելի շատ օրենսդրական փոփոխություն է նախաձեռնել, քան վերջին 20 տարում ու գրեթե բոլոր դեպքերում միակողմանի, առանց բիզնեսի կարծիքը հաշվի առնելու ու գրեթե բոլոր դեպքերում ընդդեմ բիզնեսի: Դե ուրիշ ձև չի էլ կարող լինել, ՊԵԿ-ը պատկերացում չունի տնտեսունը կերտող բիզնեսների մասին, քանի որ այդ պատկերացումը ՊԵԿ-ի մոտ հիմա կազմվում է միայն մի կողմի կարծիքների հիման վրա:


Բյուջետային մուտքերը պակասել են, շատ վատ է, հատկապես, որ մեծ խնդիրների առաջ է կանգնած մեր պետությունը, բայց մի քիչ երկար մտածեք, ահաբեկչությամբ բյուջեն լցնելը հաստա՞տ լավ գաղափար է, կարողա՞ բյուջեն լցնող բիզնեսներից էլ կարծիք հարցնեք, թե ի՞նչ կարելի է անել: Վերջերս բաղմաթիվ բիզնեսների եմ հանդիպում, որ գումարները դուրս են հանում ներդրումների համար, ինչու՞, որովհետև անկանխատեսելի է Հայաստանում, ո՞վ կուզի Հայաստանում ներդրում անի, երբ 25 000 դոլարի խնդրի կասկածի դեպքում գործարարին բանտ են նստեցնում, էն էլ մի կիասգրագետ հարկային տեսուչի ցուցումով:


Հ.Գ. Վաղը թեման կշարունեկեմ, ՊԵԿ-ի մեկ այլ , հերթական Հայաստանի տնտեսության դեմ կազմակերպված քայլի մասին»,- գրել է նա:

Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի և Աբու Դաբիի ֆոնդային բորսաների միչև
Հաջորդ նորություն next
 Բաքվի ագրեսիայից երկու տարի անց, ՀՀ տարածքները շարունակում են օկուպացված մնալ. ՀՅԴ
14.09.2024
Բաքվի ագրեսիայից երկու տարի անց, ՀՀ տարածքները շարունակում են օկուպացված մնալ. ՀՅԴ