22.11.2024
Փաշինյանը տապալել է խաղաղության օրակարգը
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանի գործով կալանավորված Արա Բադոյանը դիմել է ՄԻԵԴ. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով կալանավորված Արա Բադոյանը դիմել է Մարդու իրավունքների եվրապական դատարան ու ներկայացրել իր շուրջ կատարվող իրադարութունները, թե ինչպես են իրեն ապօրինի կերպով պահում կալանքի տակ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՄԻԵԴ-ը հետաքրքրվել է գործով ու Հայաստանից տվյալ դեպքի մասով փաստաթղթեր եւ այլ հավելյալ տեղեկություններ է խնդրել տրամադրել: 


Հիշեցնենք` 2023 հունվարի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Բադոյանը 2020 պատերազմի դադարեցման պայմաններից դժգոհ մի խումբ քաղաքացիների հետ հավաքվել էր մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի դիմաց, դրանց ներսում եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ, ուր կատարվում էին զանգվածային անկարգություններ: Նույն հաղորդագրության համաձայն` նա միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ ոտքով հարվածել է վերջինիս:


Ա.Բ.-ի եւ զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության հետեւանքով Արարատ Միրզոյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, վերջինս կորցրել է գիտակցությունը, վնասվել է նրա աչքը, եւ նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արդյունքում` Ա.Բ.-ն կալանավորվել է:


Ազգային անվտանգության ծառայությունը չէր գաղտնազերծել, թե ով է Ա. Բ.-ն ով հավածել է Արարատ Միրզոյանին: «Ժողվուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջինս Արա Բադոյանն է: ԱԱԾ քննչականը հայտնել էր նաև, որ կատարվածի միակ և վճռորոշ ապացույցը յութուբյան տեսանյութն է, որտեղ, սակայն, չի երևում Ա. Բադոյանի կողմից Արարատ Միրզոյանին հարվածելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, ավելին՝ տեսագրության մեջ տեսանելի է ամբոխային իրավիճակ, խառնաշփոթ, բազում մարդիկ, այդ թվում՝ Արա Բադոյանը:


Հարկ է նշել, որ տեսագրության մեջ առհասարակ տեսանելի չէ Արարատ Միրզոյանը, տեսանելի չեն նաև Արա Բադոյանի ոտքերը, քննչական դեպարտամենտը, ոչնչով չպայմանավորված, առաջնորդվելով զուտ ենթադրությամբ, արձանագրել է «(…) ըստ ընդհանրական շարժի ոտքը երկու անգամ շարժում է դեպի այն հատվածը, որտեղ գտվում է Արարատ Միրզոյանը, ինչից հետո (…) հեռանում է (…)». սակայն մեկ կարևոր որոշմամբ էլ նշվել է. «(…) ոտքով մեկ անգամ հարվածել է Արարատ Միրզոյանին»:


Այսպիսով` ակնհայտ է, որ Արա Բադոյանի կողմից Արարատ Միրզոյանին հարվածելու վերաբերյալ որևէ պատշաճ ապացույց առկա չէ, սակայն նա տեւական ժամանակ է` գտնվում է կալանքի տակ ծեծի փորձի մեղադրանքի համար։ Եվ հիմա գործը հասել է Եվրադատարան»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արձակուրդային սեզոնը որոշ նախարարների համար նոր է բացվում, իսկ ոմանք արդեն գնացել են արձակուրդ եւ հետ եկել։ Նիկոլ Փաշինյանի հրամանով ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այսօր է մեկնել արձակուրդ, նրան կփոխարինի փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Վահե Ղազարյանը հանգիստն անցկացնելու է հայրենի Տավուշում։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է տրամադրել 11 աշխատանքային օր՝ 2024 թվականի օգոստոսի 9-23-ը ներառյալ: Նարեկ Մկրտչյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը:


Մոտ օրերս երկու շաբաթով արձակուրդ կմեկնի նաեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նրան կփոխարինի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։ Ավանեսյանը պլանավորել է արձակուրդն անցկացնել Հայաստանում, քանի որ որդին բանակ է գնալու` զբաղված է այդ հարցերով։


Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին տրամադրվել է 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մի մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը ներառյալ: Արարատ Միրզոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս փոխարինել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: Միրզոյանը, ինչպես հայտնի է, ընտանիքի հետ արձակուրդն անց է կացրել Մեծ Բրիտանիայում` Շոտլանդիայում:


Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին տրամադրվել է 15 աշխատանքային օրյա արձակուրդ՝ հուլիսի 23-29-ը ներառյալ և 2024 թվականի օգոստոսի 13-26-ը ներառյալ: Գրիգոր Մինասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 30-ից արձակուրդում է, նա ներառյալ օգոստոսի 13-ը կհանգստանա: Ականատեսների վկայությամբ՝ Անդրեասյանը երեխայի եւ ամուսնու՝ Պետրոս Ղազարյանի հետ Հայաստանից մեկնել է։ Ժաննա Անդրեասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:


7 օրյա արձակուրդ է մեկնել նաեւ նորանշանակ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ օգոստոսի 8-16-ը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված ժամանակավոր մրցութային հանձնաժողովը օգոստոսի 12-ին ամփոփել է թեկնածուների փաստաթղթերի ընդունման գործընթացը։ ՀՀԽ անդամի թափուր տեղի համալրման մրցույթի մասնակցության համար հայտ են ներկայացրել միանգամից յոթ թեկնածուներ՝


1. Էլմիրա Արսենյանը,


2. Քնարիկ Առաքելյանը,


3. Զառա Արամյանը,


4. Իրինա Շախնազարյանը,


5. Օֆելյա Ասատրյանը,


6. Մարգարիտա Մինասյանը,


7. Նունե Էլմասյանը։


Իսկ ովքեր են թեկնածուները․


Էլմիրա Արսենյանը երկար տարիներ աշխատել է հանրային հեռուստաընկերությունում, Կարեն Քոչարյանի և Արտավազդ Եղոյանի հետ ստեղծել է «Երրորդ ալիք» ծրագիրը, որի պրոդյուսերն է եղել` ստեղծման օրվանից մինչև փակվելը։ Քնարիկ Առաքելյանը PR մասնագետ է, ով աշխատել է Սերժ Սարգսյանի օրոք, Զառա Արամյանն աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի՝ արտասահմանի համար տրվող հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրությունում` որպես նորաստեղծ ռուսալեզու բաժնի ղեկավար։ 2014 թվականին ՀՀ Նախագահի կողմից արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Իրինա Շախնազարյանը հեռուստատեսության և ռադիոյի հետ ոչ մի առնչություն չունի, մասնագիտությամբ գիտաշխատող է։


Օֆելյա Ասատրյանը հանրային ռադիոյի ամենահին աշխատակիցներից մեկն է եղել, որն աշխատել է գրական բաժնում։ Մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի մտերիմներից է, երկար տարիներ աշխատել են միասին։ Մարգարիտա Մինասյանը Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության տնօրենն է։ Նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի մայրն է, և արդեն պարզ է մրցույթի հետագա ընթացքը: Հիշեցնենք, որ նույն ճակատագրին արժանացավ նաև Գագիկ Խումարյանը, ում հեռացրին ռադիոյի տնօրենի պաշտոնից, քանի որ գտնվել էր իշխանության «սրտի» թեկնածուն։ Թերևս նույնը սպասվում է այս դեպքում. մրցույթ` առանց իրական մրցակցության»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Աթենք ՍՊԸ-ն դատարանում պարտվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Ալինա Խուդոյանը բողոք է ներկայացրել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր թաղամասի թիվ 59/1 հասցեում գործող «Աթենք» մսամթերքի սարքավորումների աշխատանքի հետևանքով առաջացող աղմուկը թափանցում է բնակարան և խանգարում իր ընտանիքի գիշերային անդորրը: Իրականացված զննության արդյունքում պարզվել է, որ «Աթենք» մսամթերքի սարքավորումների աշխատանքի հետևանքով առաջացող աղմուկը իրապես կարող է դիմումատուի բնակարան թափանցող աղմուկի աղբյուր հանդիսանալ: Արդյունքում, այս բողոքի հիման վրա, տեսչական մարմինը սկսել է իր աշխատանքները ու չափման արդյունքում պարզվել է, որ ձայնի համարժեք մակարդակը Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր թաղամասի այդ բնակարանում իրապես խանգարում և անհանգստացնում է քաղաքացուն:


ՀՀ առողջապահական աշխատանքի տեսչական մարմինը որոշել է «Աթենք» ՍՊ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի, կարգադրել 15-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելով սանիտարական նորմերով սահմանված պահանջները: Սակայն, Աթենք ՍՊԸ-ն համամիտ չի եղել տեսչական մարմնի որոշմանը եւ բողոքարկել է ակտը դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տևական ժամանակ ընթացող դատական պրոցեսների արդյունքում «Աթենք» ՍՊ ընկերությունը պարտվել է դատարանում։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել «Աթենք» ՍՊԸ-ի հետ, սակայն մեր բոլոր հեռախոսազանգերը մնացին անպատասխան և չկարողացանք պարզել աղմուկից դժգոհող քաղաքացու հարցերը ինչպես են լուծել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հաշվեքննիչ պալատի երիտասարդ անդամ Արմեն Գևորգյանը մոտավորապես վերջերս լքել է պաշտոնը, նրան հետևել է եղբայրը` Գագիկ Գևորգյանը, ով տասնամյակներ շարունակ վիճակագրական կոմիտեի առանցքային ֆիգուրներից էր, նախագահի տեղակալը և մարդահամարի թիվ մեկ պատասխանատուն։ Թեև եղբայրները ազատվել են պետական համակարգից, սակայն նրանց գրեթե բոլոր հարսները, որդիները, կանայք Գագիկ Գևորգյանի վիճակագրական կոմիտեում են։ Օրինակ` Արմեն Գևորգյանի դուստր Աննա Գևորգյանը, նրա ապագա հարս Անահիտ Օհանյանը, կինը` Լիլիթ Ազիզյանը, ապագա մյուս հարս Լուսինե Մախսուդյանը և այլ ազգականները։ Ծնունդով Արարատի մարզից Գևորգյանների աստղը 1990-ականների կեսին փայլեց, երբ իրենց հռչակեցին Վազգեն Սարգսյանի մտերիմ, այնուհետեւ` հոկտեմբերի 27-ից հետո, սահուն անցան հեռանկարային Արգամիչի դրոշի տակ, այնուհետեւ կատարելագործեցին անհրաժեշտ կապերը, որի արդյունքում ողջ գերդաստանը գրավեց եկամտաբեր պետական պաշտոններ` պետական ռեգիստր, արդարադատության նախարարություն, ԱՎԾ, Հաշվեքննիչ պալատ»: