23.11.2024
Առանցքային խնդիրներից մեկը շարունակում է մնալ սահմանների ճշգրտման հարցը
prev Նախորդ նորություն

Փաշինյանը տապալել է խաղաղության օրակարգը

Երևանի ու Բաքվի փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը, «Ազատությանն» ասել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Անի Բադալյանը:


Հայաստանի ԱԳՆ-ն, ըստ էության, պաշտոնապես հաստատել է Ալիևի հատուկ հանձնարարություններով հանձնակատար Էլչին Ամիրբեկովի պնդումը:


Հիմա՝ ըստ էության:


Ի սկզբանե, խաղաղության գործընթացում մի քանի վիճահարույց խնդիրներ կային, որոնք վերաբերում էին ԼՂ-ին, դելիմիտացիայի/ դեմարկացիային, կոմունիկացիաների ապաշրջափակմանը:


Փաշինյանի «օգնությամբ» Ալիևը հաջողությամբ կլանեց Արցախը, իսկ հետո Հայաստանի փաստացի վարչապետին ստիպեց «կանաչեցնել» Հայաստանի մյուս «կարմիր գծերը»՝ դելիմիտացիայի/ դեմարկացիայի և կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերը դուրս թողնվեցին խաղաղության պայմանագրի քննարկվող տեքստից:


Ինքնին հասկանալի է, որ այս պարագայում խաղաղության պայմանագիրը որևէ կերպ չի լուծում Հայաստանի առջև ծառացած խնդիրները, անգամ չի երաշխավորում ինստիտուցիոնալ խաղաղությունը և Հայաստանի ապաշրջափակումը:


Եթե սրան հավելենք նաև այն հանգամանքը, որ նույնիսկ Հայաստանի բոլոր զիջումներին ի պատասխան՝ Բաքուն պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, ապա պետք է արձանագրենք՝ Փաշինյանը տապալել է խաղաղության օրակարգը, ինչպես պատերազմից առաջ, այսպես էլ՝ հիմա:


Իմ կարծիքով՝ նման օրակարգ չի էլ ունեցել:


Պատերազմից առաջ «հայդատական» Փաշինյանի նպատակը «Տիգրան Մեծ» դառնալն էր, հիմա «պացիֆիստ նեոլիբերալ» Փաշինյանի նպատակը Հայաստանի ստրատեգիական կողմնորոշումը փոխելն է, այլ խոսքով՝ Հայաստանի «ուկրաինացումը»:


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց