14.09.2024
Ալեն Սիմոնյանի այցը մեկնարկեց Նորավանքի վանական համալիրից
prev Նախորդ նորություն

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է` խարդախության նոր մեթոդ է արձանագրվել

Վերջին շրջանում Երևանում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել: Քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվել, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել: Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելել և նրանցից խաբեությամբ գումար վերցրել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:


Տարածված հաղորդագրության մեջ նշված է, որ ոստիկանությունում ստացված հաղորդումների համաձայն՝ խաբեությամբ քաղաքացիներից հափշտակվել է մասնավորապես, 16 հազար, 20 հազար, 30 հազար դոլարի չափով գումար։ Հուլիսի 27-ից մինչև օրս Երևանում գրանցվել է նման եղանակով կատարված խարդախության 28 դեպք:


ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում և հորդորում է՝ խարդախության զոհ չդառնալու համար չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը և հավաստիությունը ստուգել ծանոթ-բարեկամներից:


 

«Մայր Հայաստան» հուշարձանը կունենա նոր գեղարվեստական լուսավորություն
Հաջորդ նորություն next
 Բաքվի ագրեսիայից երկու տարի անց, ՀՀ տարածքները շարունակում են օկուպացված մնալ. ՀՅԴ
14.09.2024
Բաքվի ագրեսիայից երկու տարի անց, ՀՀ տարածքները շարունակում են օկուպացված մնալ. ՀՅԴ