22.04.2025
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2024» զորավարժություններին
prev Նախորդ նորություն

Կրակոցներ Խոր Վիրապի հարակից դաշտերում. կա վիրավոր

Օգոստոսի 4-ի երեկոյան Խոր Վիրապի տարածքում կրակոցներ են հնչել եւ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` 33-ամյա Վ.Բ-ին կրծքավանդակի աջ կեսի գնդակային թափանցող վիրավորում, թոքի վնասումով, հեմոպնևմոթորաքա աջից» ախտորոշմամբ տեղափոխել են հիվանդանոց։


Դեպքի վայր են շտապել իրավապահները ու պարզել են, որ օգոստոսի 4-ին Փոքր Վեդիի Հովհաննիսյան փողոցի գործող գարեջրատանը ծննդյան տարեդարձ է եղել, որտեղ մի խումբ երիտասարդներ վիճել են, որի ընթացքում Ա.Կ-ն օդամղիչ ատրճանակով կրակել է Վ.Բ-ի կրծքավանդակին, ինչի հետևանքով Վ.Բ-ն «կրծքավանդակի աջ կեսի գնդակային թափանցող վիրավորում, թոքի վնասումով, հեմոպնևմոթորաքա աջից» ախտորոշմամբ դիմել է «Էրեբունի» հիվանդանոց։


Իրավապահները փնտրում են կատարողին։

«Զվարթնոց»-ից հեռացած ՌԴ սահմանապահները ծառայություն են իրականացնում սահմանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան