24.04.2025
Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանին
prev Նախորդ նորություն

ՊՆ-ն՝ Կամո Վարդանյանի՝ պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու վերաբերյալ

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանի՝ պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու վերաբերյալ: Այդ մասին նշում են ՀՀ ՊՆ-ից:


«ԶԼՄ գործընկերներին հայտնում ենք, որ պաշտպանության նախարարությունում բարձր և բարձրագույն զինվորական պաշտոնների նշանակումների վերաբերյալ սահմանված կարգով տրվում են պաշտոնական հաղորդագրություններ:


Պաշտպանության նախարարի զինվորական խորհրդականները երեքն են՝ գեներալ-մայոր Ա. Սիմոնյանը, պահեստազորի գնդապետ Ռ. Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մ. Պողոսյանը:


Հավելենք, որ ՀՀ զինված ուժերում անձը կարող է ծառայության անցնել բացառապես այն դեպքում, երբ ունի ՀՀ քաղաքացիություն», - ասված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ:


 


 

MAN ընկերությունը Երևանի տրանսպորտային ցանցի զարգացման մասով կտրամադրի խորհրդատվություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար