14.09.2024
Արարատ Միրզոյանը ցավակցել է Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Երևանում մեկնարկել է 500 վերելակի փոխարինումը

Երևանում այս տարի կփոխարինվի 500 վերելակ: Գործընթացն իրականացվում է երկու փուլով: Հասցեներն ընտրվել են՝ հաշվի առնելով վերելակների մաշվածությունը: Քաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների մեծ մասը ավելի քան 4 տասնամյակ սպասարկում են բնակիչներին:

«Երևանի քաղաքապետարանը վեցերորդ տարին անընդմեջ իրականացնում է վերելակների փոխարինման ծրագիրը: 2019 թվականից սկսած, այս տարին էլ ներառյալ, քաղաքում կունենանք փոխարինված 2051 վերելակ: Սրանով կարող ենք արձանագրել, որ քաղաքի վերելակային ֆոնդի գրեթե կեսը փոխարինել ենք: Հաշվի առնելով, որ վերելակները բաժնային սեփականություն են, ծրագիրն իրականացնում ենք՝ թեթևացնելով բնակիչների սոցիալական բեռն ու ապահովելու քաղաքացիների անվտանգությունը»,- ընդգծում է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

«Այս պահին միանգամից 97 հասցեներում սկսվել է փոխարինումը: Տեղադրվում են 400 հատ բելառուսական ու 100 ռուսաստանյան արտադրության սարքավորումներ: Շահագործման ժամկետը մոտ 25 տարի է», - ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչոթյան պետ Կամո Բադանյանը:

Ամեն մի վերելակի փոխարինման համար սահմանված է 40 աշխատանքային օր: Նախքան շահագործվելը յուրաքանչյուր վերելակ հատուկ փորձաքննության է ենթարկելու: Ի դեպ, դրանք հարմարեցված կլինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Քաղաքացիների խնդիրը վերելակները խնամքով օգտագործելն ու պահպանելն է, քանի որ դրանք իրենց իսկ պատկանող բաժնային սեփականությունն են:

ԶՈՒ բարեփոխումների շրջանակում ՀՀ-ն ԱՄՆ-ից ստանում է խորհրդատվական աջակցություն. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Բաքվի ագրեսիայից երկու տարի անց, ՀՀ տարածքները շարունակում են օկուպացված մնալ. ՀՅԴ
14.09.2024
Բաքվի ագրեսիայից երկու տարի անց, ՀՀ տարածքները շարունակում են օկուպացված մնալ. ՀՅԴ