14.09.2024
Երևանում մեկնարկել է 500 վերելակի փոխարինումը
prev Նախորդ նորություն

ԶՈՒ բարեփոխումների շրջանակում ՀՀ-ն ԱՄՆ-ից ստանում է խորհրդատվական աջակցություն. ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի հայտարարությունն այն մասին, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչը կաշխատի Հայաստանի պաշտպանության նախարարությունում։ 

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունից նշել են, որ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակներում Հայաստանի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ից և միջազգային այլ գործընկերներից ստացել և ստանում է խորհրդատվական աջակցություն, որը կարող է կրել կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնույթ։ Թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ ՀՀ պաշտպանության նախարարությունից չեն հայտնել՝ նշելով, որ ամերիկյան կողմն արդեն իսկ հանդես է եկել համապատասխան պարզաբանումներով։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 18-ին «Հետք»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչը կաշխատի Հայաստանի պաշտպանության նախարարությունում։


Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ը հավելյալ  պարզաբանում էր խնդրել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ Դեսպանատնից նշել էին, որ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում։ 

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակը անդրադարձել է Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիներին
Հաջորդ նորություն next
 Բաքվի ագրեսիայից երկու տարի անց, ՀՀ տարածքները շարունակում են օկուպացված մնալ. ՀՅԴ
14.09.2024
Բաքվի ագրեսիայից երկու տարի անց, ՀՀ տարածքները շարունակում են օկուպացված մնալ. ՀՅԴ