24.11.2024
Տեսնես Սորոսի գործակալ անվանելուց հետո 4 տարի անց Ալիևն ինչ է մտածում Փաշինյանի մասին
prev Նախորդ նորություն

Ավտորիտարիզմը այսպես է հաստատվում. Ռադիոյի տնօրենի ընտրության և հեղափոխության մասին

«Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից Արմեն Քոլոյանն ընտրվել է Հանրային ռադիոյի տնօրեն: Այս դեպքում շնորհավորանքը շռայլություն կլիներ կամ կնույնանար ավտորիտարիզմը ողջունելու հիվանդ ցանկության հետ:


Այս մրցույթ կոչվող ֆարսն իշխանության պատժիչ գործողությունն էր, որի նպատակը Հանրային ռադիոյի տնօրինությունից Գարեգին Խումարյանին հնարավորինս հեռու պահելն էր:


Բացարձակապես էական չէ՝ ինչ եմ մտածում Գարեգինի հայացքների մասին, այս դեպքում նա պատժվել է, որովհետև հանդգնել է քննադատել Նիկոլ Փաշինյանին: Այսինքն, գնահատման չափանիշը եղել է ոչ թե Խումարյանի մասնագիտական և վարչական գործունեությունը, այլ նրա հայացքները:


Ավտորիտսրիզմը այսպես է հաստատվում՝ գռեհիկ միջամտություն ՏԻՄ-երի գործունեությանը, սեփականության վերաբաժանում, տեղեկատվական ռեսուրսների կոնսոլիդացիա:


Նման իշխանությունը չի կարող ընտրությունները կեղծելու գայթակղություն չունենալ, որովհետև «մեսիաներին» պարտվել չի կարելի:


Սա, իհարկե, չի նշանակում, որ ընդդիմությունը պետք է մերժի ընտրությունների ճանապարհը. իշխանափոխության ավելի լեգիտիմ ճանապարհ պարզապես չկա:


Չպետք է թույլ տանք, որ իշխանությունները ընտրություններ կեղծեն, կեղծելու պարագայում՝ հեղափոխություն իրավունքը լեգիտիմ է:


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց