24.11.2024
Ո՞րն է խնդիրը, որ Բաքվից նյարդայնություն են դրսևորում Էրդողանի ասածների մասով
prev Նախորդ նորություն

Տեսնես Սորոսի գործակալ անվանելուց հետո 4 տարի անց Ալիևն ինչ է մտածում Փաշինյանի մասին

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը հիշեցնում է չորս տարի առաջ թշնամի երկրի նախագահ Իլհամ Ալիևի՝ Նիկոլ Փաշինյանի մասով արված հայտարարություններից մեկը:


Մասնավորապես, Ալիևը հայտարարել էր, թե ՀՀ ներկայիս իշխանությունները Սորոսի գործակալներ են: Ըստ այդմ, Ալիևը նաև հարցադրում էր արել՝ ինչպե՞ս կարող են ՀԱՊԿ անդամ պետությունները աջակցել Փաշինյանին:


Եվ ահա ադրբեջանագետը հարց է հնչեցնում.


"Տեսնես այս հայտարարությունից չորս տարի անց Ալիևն ինչ է մտածում Փաշինյանի իշխանության մասին, ում շնորհիվ հասավ նրան, որ այսօր համարձակվում է Հայաստանի Հանրապետությունը կոչի «Արևմտյան Ադրբեջան»․․․":