26.06.2026
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
prev Նախորդ նորություն

«Արմեդ» համակարգը ժամանակավորապես չի գործելու

«Արմեդ» առողջապահության ազգային օպերատորից հայտնում են, որ տեխնիկական աշխատանքներ իրականացնելու պատճառով «Արմեդ» համակարգը չի գործելու մինչև հուլիսի 30-ը` ժամը 09:00-ն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:


«Անհետաձգելի բուժօգնության տրամադրման համար որևէ խոչընդոտ չի լինի:


Նախապես հերթագրված հետազոտությունները և հիվանդանոցային բուժումը կտրամադրվեն նույնպես պլանային կարգով` առանց խոչընդոտի:


Հիշեցնում ենք` բուժհաստատություն դիմելիս ունենալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` անձնագիր, ՀԾՀ, սոցիալական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր:


Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իսկապես խոսքեր չունեմ. Հանրային ռադիոն նոր տնօրեն ունի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
25.06.2026
Փաշինյանն անկնալում է TRIPP-ի ենթակառուցվածքի շինարարություն արդեն 2026 թվականին