24.11.2024
Դատարկ, պոպուլիստական և երեսպաշտ հայտարարություններից Էրդողանը փող չի կորցնում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը չէր ակնկալում, որ 3 տարի անց հնարավորություն կտրվի Արցախն օկուպացնել

44-օրյա պատերազմից հետո, երբ ՀՀ իշխանությունն Ադրբեջանին զիջեց/հանձնեց Քաշաթաղի, Քարվաճառի, Հադրութի, Ակնայի շրջանները, Շուշին ադրբեջանցիները Արցախի` այդ պահին հայկական վերահսկողության տակ մնացած տարածքի շուրջ, խոշոր ենթակառուցվածքային աշխատանքներ սկսեցին:


Նախ մեկնարկեց դեպի Շուշի ճանապարհը, որից մեկ տարի անց արդեն երկրորդ` դեպի Շուշի գնացողը, որն անցնում էր նաև թունելներով:


Երկրորդ խոշոր ուղղությունը` դեպի Քաշաթաղ ու այնտեղից Քաշաթաղը Քարվաճառին կապող ճանապարհներն էին, որոնց մի մասը ևս թունելներով էր կառուցվում:


Ադրբեջանը 2021-22 թթ.-ին փորձում էր իր վերահսկողության տակ անցած հայկական շրջանները միմյանց կապելու և հայկական Արցախը օղակի մեջ վերցնելու ռազմավարական խնդիր լուծել:


2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո, վերոնշյալ ուղղություններով ենթակառուցվածքային աշխատանքներում լուրջ փոփոխություններ մտցվեցին, որոշ տեղամասերում աշխատանքի ինտենսիվությունը կա´մ կտրուկ ընկավ կա´մ նույնիսկ դադարեց:


Իհարկե, ոչ միայն այս առումով, բայց այս հանգամանքը ևս հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանի ամբիցիաները նույնիսկ կապիտուլյացիայից հետո այն աստիճան ամբիցիոզ չէին որքան 22 թ.-ի աշնանից հետո:


Ավելի պարզ ասած, ակնհայտորեն, պատերազմից անմիջապես հետո, Ադրբեջանը չէր ակնկալում, որ 3 տարի անց հնարավորություն կտրվի Արցախն ամբողջությամբ օկուպացնել, հակառակ դեպքում որոշ մեգապրոյեկտներ լրիվ այլ կերպ կպլանավորվեին ու կիրացվեին:


Հայաստանի կառավարչի հայտնի հայտարարություններն Արցախն Ադրբեջան հռչակելու վերաբերյալ, ինչպես նաև` դրան հաջորդած քաղաքական քայլերը, տարածաշրջանում իրադրային կտրուկ փոփոխությունների բերեցին, որի հետևանքով նաև միջազգային դերակատարների դիրքորոշումներում վերանայումներ եղավ:


Հետևանքը` հանձնված ու հայաթափված Արցախն է:


ՀԳ. Լուսանկարում Արցախը Հայաստանին կապող Հակարի կամուրջն է, որը վերջին շրջանում միակ հագույցն էր մնացել, որով ՀՀ-ից Արցախ ու հակառակ ուղղությամբ տեղաշարժերն էր ապահովում: Մինչև 2023 թվականն այս հատվածը ամենաակտիվ ադրբեջանական շինհրապարակներից էր, իսկ հիմա շարժն անգամներով նվազել է:


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան