24.11.2024
Ադրբեջանը չէր ակնկալում, որ 3 տարի անց հնարավորություն կտրվի Արցախն օկուպացնել
prev Նախորդ նորություն

Թուրքիայի համար Արցախը մեծ պատկերի միայն մի մասն է, որից հետո թիրախը դառնում է Սյունիքը

Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ հերթական անգամ անթաքույց խոստովանել է, որ իրենք են փաստացի առաջնորդել 2020 թ. պատերազմը Հայաստանի դեմ Արցախում.


«Ինչպես մենք մտանք Ղարաբաղ ու Լիբիա, նույն կերպ կարող ենք մտնել Իսրայել։ Չկա պատճառ, թե ինչու մենք չպետք է դա անենք»:


Սա առաջին կամ միակ նման խոստովանությունը չէ։


Սակայն մեզ համար այստեղ պետք է կարևոր լինի այն, որ այս պետությունը «Ղարաբաղ է մտել» ոչ թե միայն Արցախի նվաճման համար։


Թուրքիայի համար Արցախը մեծ պատկերի միայն մի մասն է, որից հետո թիրախը դառնում է Սյունիքը։ Այս պահին հայկական այս երկրամասը Հարավային Կովկասի վրա իր ազդեցության գոտին կառուցելու համար Թուրքիայի գլխավոր խոչընդոտն է։

Եվ հռետորական հարց է ծագում. պե՞տք է արդյոք Թուրքիային խաղաղություն հաստատել թույլ Հայաստանի հետ։


Թուրքագետ Վարուժան Գեղամյան