Հայաստանի խոշոր հարկ վճարողները հայտնի են
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. առաջին կիսամյակում պետական բյուջե է վճարվել 900.4 միլիարդ դրամ, որը կազմում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերահսկվող եկամուտների շուրջ 76%-ը, իսկ վերադարձը նվազեցնելու դեպքում` 72 %-ը:
ՊԵԿ-ից հայտնում են, որ նախորդ տարվա համեմատ 1000 խոշոր հարկ վճարողներն վճարել են շուրջ 25.9 միլիարդ դրամ ավելի (որից՝ 3.8 միլիարդ դրամը շահութահարկ), մասնավորապես, այն դեպքում, երբ մաքսային մուտքերը նվազել են 72 միլիարդ դրամով:
Նախորդ տարվա համեմատ խոշոր հարկ վճարողների ցանկում տեղ են գտել 274 հարկ վճարողներ, որոնք նախկինում ընդգրկված չեն եղել ցանկում։
Նշենք, որ առաջին հորիզոնականը զբաղեցնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, երկրորդ ամենախոշոր հարկ վճարողը ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ ընկերությունն է, երրորդ տեղում հայտնվել է Գազպրոմ Արմենիան:
Ցանկին ամբողջապես կարելի է ծանոթանալ այստեղ