24.11.2024
Չորս տարի է անցել, բայց մեզանում չկա պարտության պատճառների վերլուծություն
prev Նախորդ նորություն

Ինչ էլ առաջարկի իշխանությունը` քաղաքացիների համար ավտոմատ ողբերգության կանխատեսումներ են

6 տարի, լավ օրվա խոստումով, քանդել են համակարգեր, ինստիտուտներ, բայց դեռ ոչինչ չեն սարքել:

Անվտանգությունից մինչև արտաքին քաղաքականության ճարտարապետություն Հայաստանում տարել են փորձարկումների և արկածախնդրության ճանապարհով, իսկ հետևանքը Հայաստանում ապրող մարդն անձամբ զգացել է սեփական մաշկի վրա` հայրենիքի ու մարդկային կորստից մինչև արժանապատվության ոչնչացում:

Ստեղծված իրավիճակում ի՞նչ էլ առաջարկի կամ սկսի իշխանությունը` մեր քաղաքացիների համար ոչ միայն սպասելիքների առումով են զրոյական, այլ ավտոմատ ողբերգության կանխատեսումներ են ձևավորում:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան