22.04.2025
Դեսպանն ու պարեկային ոստիկանապետը քննարկել են ՀՀ-Վրաստան սահմանային անցակետերի աշխատանքը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հետևել է «Eagle Partner 24» զորավարժությունների ընթացքին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը գեներալ-մայոր Ջեյմս Քրիզելի (ԱՄՆ Եվրոպական հրամանատարություն), բրիգադի գեներալ Էնթոնի Մոհաթի (Կանզասի ազգային գվարդիա) և բրիգադի գեներալ Էնդրյու Սասլավի (Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքեր) հետ միասին դիտարկել է «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը։


Հուլիսի 15-ին մեկնարկած այս զորավարժությունը հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության հերթական նախաձեռնություններից է միջազգային խաղաղապահ գործողություններում մասնակցության նախապատրաստման ուղղությամբ։


Զորավարժությունը կշարունակվի մինչև հուլիսի 24-ը։


 

«Ֆրամատոմ» ընկերության պատվիրակությունը ՀՀ-ում է. ի՞նչ հարցեր են քննարկել ԱԽՔ-ի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան