26.11.2024
Վերահաստատում ենք. Փաշինյանի աշխատակազմի հայտարարությունը՝ ուղղված Բաքվին
prev Նախորդ նորություն

Մայրաքաղաքի 29 հասցեում (18,8 կմ-ոց) հեղեղատար համակարգը բացակայում է. Ավինյանը դժգոհ է

Տեղումների ծավալը գերազանցում է նորմը, որի հետևանքով քաղաքում առաջանում են ջրականգեր: «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկած հեղեղատար համակարգերն անմխիթար վիճակում են: Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով: Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ներկայացրեց, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականը կատարված է, այսինքն՝ ուսումնասիրվել է բացառապես գոյություն չունեցող համակարգի խնդիրը և եղած, բայց ոչ թողունակ կամ քայքայված, կիսատ-պռատ գործող հեղեղատար համակարգի վերակառուցման խնդիրը:

Հստակեցվել է նաև վարչական շրջանների բակային տարածքներում գործող և շարքից դուրս եկած հեղեղատար համակարգի վիճակը: Բակային տարածքների հեղեղատար համակարգը գործում է մոտ 40 տոկոսով, բազմաբնակարան շենքերն սպասարկողը մեծամասամբ նպատակին չի ծառայում: Մայրաքաղաքի 29 հասցեում (18,8 կմ-ոց) հեղեղատար համակարգը բացակայում է, առկա է կառուցելու անհրաժեշտություն, միևնույն ժամանակ 7,2 կմ-ոց հատվածում էլ համակարգը պետք է վերակառուցել:

Նշվեց, որ մոտ 28 կմ-ոց հեղեղատար համակարգ կառուցվել է ճանապարհաշինական նոր ծրագրերի ընթացքում:

«Մենք «Վեոլիա Ջրի» հետ քննարկել ենք խնդիրը, ընկերությունը պետք է բարելավի սպասարկումը»,-ընդգծել է Արեյանը և հավելել, որ նրա հետ պայմանագիրը վերանայելու առաջարկը դրական է գնահատվել:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտել է, որ քաղաքապետարանը պետք է ունենա որոշակի քանակի տեխնիկական միջոցներ, ինչը հնարավորություն կտա համապատասխան աշխատանքներ կատարել: