26.11.2024
ԵՄ-ն առաջին անգամ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին կտրամադրի 10 մլն եվրո
prev Նախորդ նորություն

Վիզա ստանալ ցանկացողների համար. Չեխիայի դեսպանատունը փոխել է պարամետրերը

ՀՀ-ում Չեխիայի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է.


Շենգենյան տուրիստական վիզաների դիմելու նպատակով այսօրվա գրանցումից սկսած՝ [email protected] գրանցման էլ. հասցեի պարամետրերը կփոխվեն։ Մեր կարողությունների նկատմամբ պահանջարկի գերազանցման, և գրանցման գործընթացը խաթարելու որոշ սուբյեկտների փորձերի պատճառով գրանցումն այժմ տեղի կունենա ժամը 20:00-ից մինչև գիշերը 02:00-ն (գրանցման պատուհանը բաց կլինի 6 ժամ): Վերոնշյալ ժամկետից հետո բոլոր նամակները, որոնք բավարարել են վերը նշված պայմանները, կներկայացվեն վիճակախաղի:


Մինչև մեր հնարավորությունները լրացնելը, դիմումները կընտրվեն պատահականության սկզբունքով, անկախ նրանից, թե երբ են դրանք հասել մեր փոստարկղ: