26.11.2024
Կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է UNESCAP գործադիր քարտուղարի հետ

Հուլիսի 16-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ:


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել UNESCAP-ի դերը տարածաշրջանում համագործակցության, կայուն զարգացման և ներառական աճի խթանման գործում:


Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կազմակերպության հետ փոխգործակցության հետագա հեռանկարները, ընդգծել համագործակցության զարգացման կարևորությունը, մասնավորապես հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին տեղեկացրել է 2024թ. հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում կայանալիք Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT 2024) մասին, որն անցկացվելու է «Մտքի ուժը. արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակում» խորագրի ներքո։