24.04.2025
Երկրաշարժ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս
prev Նախորդ նորություն

Պետքարտուղարի տեղակալ Զեյան Փաշինյանի հետ քննարկեց հայ-ամերիկյան հարաբերությունները

Պետքարտուղարի տեղակալ Զեյան վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկեց հայ-ամերիկյան խորացող հարաբերությունները, այդ թվում՝ աջակցությունը Հայաստանի եռանդագին բարեփոխումներին, անկախությանը, ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը։ 


Այս մասին հայտնում  են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: 


"Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը ժողովրդավարական հաստատությունների և անկախ դատական համակարգի ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և իրավունքի գերակայության առաջ մղման հարցերում", - ասվում է դեսպանության տարածած հաղորդագրությունում։

ԼՂ-ից տեղահանվածներին բնակապահովման ծրագրի կիրարկման նպատակով հուշագիր է ստորագրվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար