26.11.2024
«Գլոբալ պատերազմի» կուսակցությունը և Նիկոլ Փաշինյանի նետած նռնակները․ ինչ է սպասվում
prev Նախորդ նորություն

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց Մ16 թիմը դարձավ ԵԱ-ն C դիվիզիոնում բրոնզե մեդալակիր

Հայաստանի բասկետբոլի Մ16 տղամարդկանց հավաքականն ավարտել է ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:


Երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը 71:63 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին՝ դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր:


Հայաստանի հավաքականի կազմում հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Ռաֆայել Մասումյանն է, ով հավաքել է 20 միավոր:


Հայաստանի կանանց Մ16 տարեկանների հավաքականը ևս ավարտել է ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Վերջին խաղում Հայաստանի հավաքականը 77:71 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին՝ զբաղեցնելով առաջնության 5-րդ հորիզոնականը:


Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Լիլիթ Գևորկովան էր՝ վաստակած 22 միավորով: Նա նաև 12 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին: