25.11.2024
Բակո Սահակյան. Հայկական բանակը տարածաշրջանում կայունության պահպանման կարեւոր գործոններից է
prev Նախորդ նորություն

Մովսես Հակոբյան. Ադրբեջանի տարածքում կարող ենք խոցել ցանկացած թիրախ, որը մեզ համար անհրաժեշտ կլինի

Ապրիլյան գործողությունները ևս մեկ քննություն էր, որտեղ ՀՀ Զինված ուժերն իր առաքելությունը կատարեց պատշաճ կերպով և ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքն ի վիճակ է ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը: Այս մասին, Հայկական բանակի կազմավորման 25 ամյակի կապակցությամբ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը` նշելով, որ ՀՀ-ն երբեք չի հայտարարել, որ պատրաստվում է պատերազմի:

«Մենք ունենք այն հնարավորությունը, որ ցանկացած թիրախ, որը մեզ համար անհրաժեշտ կլինի խոցել Ադրբեջանի տարածքում, իրականացնենք 15 մետր ճշգրտությամբ: Մեր հնարավորությունները բավարար են մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար»,-ասաց նա:

Որպես զինվորական` ինքը ամեն րոպե և ամեն ժամ սպասում է պատերազմի,և ՀՀ ԶՈՒ գործողություններն ուղղված են դրան ՝ պատրաստվել պատերազմին, դրանով իսկ կանխելով պատերազմի վերսկսումը: