5.09.2025
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչն արձագանքել է Լապշինի գործով ՀՀ ՄԻՊ դիմումին
prev Նախորդ նորություն

Բակո Սահակյան. Հայկական բանակը տարածաշրջանում կայունության պահպանման կարեւոր գործոններից է

Հայկական բանակն անցել է փառապանծ ուղի եւ դարձել համայն հայության հպարտությունն ու պարծանքը, մեր ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման կարեւոր գործոններից մեկը: Այս մասին ասված է Բանակի օրվա կապակցությամբ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում:

Ըստ նրա` հայ զինվորն իր անսասան ոգու եւ անհաղթ բազկի ուժով փայլուն իրականացնում է հայրենիքի պաշտպանի իր առաքելությունը:

Շնորհավորելով ՀՀ նախագահին օրվա կապակցությամբ Արցախի նախագահը նշել է, որ կանգնած լինելով բանակի ստեղծման ակունքներում՝ Սերժ Սարգսյանն արել է հնարավորը նրա կայացման ու զորացման համար: Արցախում գիտեն եւ բարձր են գնահատում այդ ավանդն ու հայրենանվեր ջանքերը:

Մովսես Հակոբյան. Ադրբեջանի տարածքում կարող ենք խոցել ցանկացած թիրախ, որը մեզ համար անհրաժեշտ կլինի
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը