12.12.2024
Իրանում կրկին երկարացրել են նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակը
prev Նախորդ նորություն

Իրանը ՌԴ-ի հետ ռազմավարական համապարփակ համաձայնագիր է ստորագրելու. Խարազի

Իրանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակվում է, դրա համար ոչ մի խոչընդոտ չկա։ Այս մասին Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի խորհրդական, Իրանի ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին։


"Իրանի և Ռուսաստանի միջև սպառազինության գործարքների կնքման համար խոչընդոտներ չկան", - նշել է Խարազին: Նրա խոսքով՝ Թեհրանն արդեն բանակցություններ է վարել ռուսական կործանիչներ ձեռք բերելու շուրջ։ "Իսկ մոտ ապագայում մենք պետք է Ռուսաստանի հետ ռազմավարական համապարփակ համաձայնագիր ստորագրենք", - հավելել է խորհրդականը, փոխանցում է ՏԱՍՍ-ը ։


Խարազին նաև հերքել է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր վաճառելու մասին Իրանի հասցեին հնչեցրած հերթական մեղադրանքները ՝ ընդգծելով, որ դրանք կեղծ են:


Հունիսի 27-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը հայտնել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ համագործակցության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտվում են, դրա ստորագրումը տեղի կունենա Իրանի նոր կառավարության օրոք՝ նախագահական ընտրություններից հետո: