ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է Ուկրաինայի կողմից հրթիռակոծված Բելգորոդ քաղաքը
Բելգորոդում ուկրաինական զինված ուժերի արձակած հրթիռի հետևանքով ավերված բնակելի շենքի տեսարանը, որտեղ մուտքն ամբողջությամբ փլուզվել էր, հասկանալի է դարձնում մարդկանց վշտի չափը և նաև հրետակոծությունը շուտափույթ դադարեցնելու ցանկություն առաջացնում։ Այս կարծիքը լրագրողներին հայտնել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Բելգորոդում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վայր, որտեղ կենտրոնացած է տասնյակ մարդկանց վիշտը , և ոչ միայն նրանց, ովքեր տուժել են, այլեւ, կարծում եմ, դա հոգեբանական ազդեցություն ունի ամբողջ քաղաքի վրա: Ցանկությունը մեկն է, որ այս ամենը արագ ավարտվի»,- ասել է նա լրագրողներին։
Մայիսի 12-ին Բելգորոդը և նրա շրջակայքը ենթարկվել են զանգվածային գնդակոծության Ուկրաինայից։ Խոցված արկերից մեկի՝ «Տոչկա-Ու» հրթիռի բեկորները վնասել են Բելգորոդի Շորսա փողոցի վրա գտնվող տասը հարկանի բնակելի շենքը, իսկ մուտքն ամբողջությամբ փլուզվել է։ 17 մարդ մահացել է: