26.11.2024
Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահին
prev Նախորդ նորություն

Երևանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները

Երևանի ավագանին 2023 թվականի ապրիլին փոփոխություններ էր կատարել արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում, որոնցով պահանջվում է բոլոր գովազդները համապատասխանեցնել նոր չափորոշիչներին:


Մայրաքաղաքի վարչական շրջաններում ապամոնտաժվում են սուպերմարկետների, խանութների, սրճարանների, բանկերի տեղեկատու դաշտով գովազդային մեծ վահանակները: Տնտեսվարողները ծանուցվում և նախազգուշացվում են, որոշ դեպքերում հենց իրենք էլ հեռացնում են վահանակները:


Մի քանի վարչական շրջաններում գովազդային վահանակներն ու այլ տարբերակով եղած գովազդները մեծամասամբ հեռացվել են: