25.11.2024
Մարտակերտ համայնքի ղեկավարի կալանքը փոխվեց տնային կալանքով
prev Նախորդ նորություն

Պարգևատրվել են «Կենդանի դասականները» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի հաղթողները

Այսօր Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունում կայացավ «Կենդանի դասականները» ասմունքի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի հաղթողների պարգևատրման արարողությունը։

Մրցույթի եզրափակիչ փուլը անցել է «Արտեկ» ճամբարում։ Ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը,
ողջունելով մասնակիցներին, հպարտությամբ ընդգծեց պատանի ասմունքողների ձեռքբերումները և հաղթանակները։

«Հպարտ եմ, որ այսպիսի երեխաներ ունենք։ Ձեր հաղթանակները ձեր ծնողների և ուսուցիչների հետևողական և տքնաջան աշխատանքի արդյունք են։ Բայց ես համարում եմ, որ տաղանդը Աստծո պարգև է»,- նշեց Ֆեֆիլովը։

Արարողությանը ներկա էին Հայաստանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ  հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Ինեսա Սարգսյանը։ Սարգսյանը ողջունեց ներկաներին՝ ընդգծելով, որ բոլոր մասնակիցները անչափ տաղանդավոր են՝ անկախ նրանից անցել են եզրափակիչ փուլ, թե՝ ոչ։

Սարգսյանը եզրափակիչ փուլի հաղթողներին հանձնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ստորագրությամբ շնորհակալական նամակները։ Միջոցառմնան վերջում մրցույթի եզրափակիչ փուլի հաղթողները տարբեր
ստեղծագործություններից հատվածներ ներկայացրեցին և պատմեցին, թե ինչպես է անցել իրենց հերթափոխը Արտեկում։ Ուսուցիչները ևս պարգևատրվեցին պատվոգրերով։