7.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց եկեղեցականներին
prev Նախորդ նորություն

Կառավարությունը հավանություն տվեց. Ակունք համայնքում վարդերի ջերմոցներ կկառուցվեն

Հայաստանի կառավարությունը հունիսի 27-ի նիստում բավարարել է «Էնի ֆլաուերս» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:


Ընկերությունը ներմուծվող սարքավորումներով նախատեսում է Կոտայքի մարզի Ակունք համայնքում կառուցել ջերմոցներ։ Ջերմոցներում նախատեսվում է աճեցնել ծաղիկներ, մասնավորապես՝ վարդեր։ Ջերմատունը զինված է լինելու ժամանակակից արտադրական սարքավորումներով և վարդերի արտադրության կազմակերպման արդիական մեթոդներով։


Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 950 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման, 280 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման և 30 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման համար: Մինչև 2026 թ. նախատեսվում է ստեղծել 25 նոր աշխատատեղ՝ 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։


Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 494 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 24.7 մլն դրամ:

Մարտակերտ համայնքի ղեկավարի կալանքը փոխվեց տնային կալանքով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը