21.04.2025
Արբանյակային պատկերները ցույց են տալիս ԼՂ մշակութային ժառանգության լայնածավալ ոչնչացման աճ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է Արցախի ղեկավարության դեմ դատավարության մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով այսպես կոչված «հետաքննությունն» ավարտվել է:


Ըստ նրա՝ գործերն առաջիկա օրերին կուղարկվեն դատարան։


Հիշեցնենք, որ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի Հանրապետության բռնի հայաթափման ժամանակ առևանգվել են Բերձորի միջանցքից և այս ամիսներին ապօրինի պահվում են Բաքվի բանտում։

ՀՀ Վարչական դատարանում գործադո՞ւլ է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ