23.11.2024
Սգո արարողություն Գյումրիում՝ Սևաստոպոլում հրթիռային հարվածներից զոհվածների հիշատակին
prev Նախորդ նորություն

Ոգեղեն Հայաստանի երաժշտական ժառանգությունը փառաբանվեց Փարիզի սրտում

2024 թվականը որպես Ֆրանսիայում Հայաստանի տարի հռչակելու ծրագրի շրջանակներում, հունիսի 12-ին Փարիզի հանրահայտ Սեն Ռոհ եկեղեցում «Հայկական երաժշտության անթոլոգիա» եզակի երաժշտական միջոցառում է անցկացվել՝ Ֆրանսիայի Մշակույթի նախարարության աջակցությամբ և Ֆրանսա-հայկական մշակութայի նշանավոր դեսպան Ռուբեն Էլբակյանի կատարմամբ։


Նրան անվանում են Հայաստանի ու մեծն Շառլ Ազնավուրի արժանի հոգևոր զավակ:  


Յուրատիպ համերգի ծրագրում Էլբակյանը ներառել էր 20 նախնյաց և ժամանակակից մարգարիտներ՝ փայլուն դաշնակահար Գրիգորի Աբրահամյանի նվագակցությամբ:


Հնչում է մեղեդիների մի զարմանահրաշ շղթա` Լոռվա երկրագործի երգից սկսած (նեոլիթիկ շրջան, ակապելլա) մինչև Մաշտոց, Նարեկացի, Սայաթ Նովա, Շերամ, Կոմիտաս։ Իր երգող ոգին` լքելով նոտաները, բռնում է մի տիեզերական ճամփորթություն` հրավիրելով հանդիսատեսին հետևել նրան։ Լքելով ներկան, նավարկում ենք դեպի հին ժամանակներ։ «Ալմաստ», «Արշակ II» և «Անուշ» օպերաների մեներգերի իր կատարողական մեկնաբանությունները բառիս բուն իմաստով կախարդում են հանդիսատեսին: Զարմանալի իր ձայնի շնորհիվ, հանդիսատեսը մտնում է Վան Գոգի ներկապնակի ռիթմի մեջ, ընկալում Ջիոտտոյի կապույտի ներդաշնակությունը և Սուրբ Ֆրանցիսկոս Ասիսիի հողախառն զգեստը: Իսկ Բամ Որոտանի` Կանաչյանի Հայրենասիրական քայլերգը մղում է ունկնդիրներին ընդառաջ ճակատագրին, առաջ` դեպի հույսի վաղվա օրը:


Հնչում են նաև Եկմալյան, Ալեմշահ և որպես եզրափակիչ ծաղկեփունջ՝ Այվազյանի «Իմ Հայաստանը», որը ոտքի է հանում հանդիսատեսին: Եվ այն մոռացնել  է տալիս  աշխարհի փոքրությունը...