24.11.2024
Սուրեն Պապիկյանը ստորագրել է CAESAR հաուբիցների գնման պայմանագիր
prev Նախորդ նորություն

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում պատռել են ՌԴ դրոշը և պոկել զինանշանը

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու «Փառքի ծառուղում» պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը։


Ծառուղում գտնվում է ՀՀ սահմանները պահող հայ և ռուս սահմանապահներին նվիրված արձանը, որտեղ ծածանվվում էին Ռուսաստանի և Հայաստանի դրոշները, իսկ պայմանական սահմանային սյուների վրա կային երկու երկրների զինանշանները։


Sputnik Արմենիայի թղթակիցը ֆիքսել է, որ տեղադրված ռուսական պայմանական սահմանային սյան վրա երևում են պոկված ՌԴ զինանշանի հետքերը, իսկ ՌԴ դրոշից միայն մի փոքր կտոր է մնացել։ Տեղում են միայն ՀՀ դրոշն ու զինանշանը։

Sputnik Արմենիան փորձեց քաղաքապետարանից տեղեկություն ստանալ դեպքի առնչությամբ, ինչին ի պատասխան մեզ ասացին, որ «Հաղթանակ» զբոսայգին վարձակալ ունի, և «Փառքի ծառուղին» նույնպես վարձակալի տնօրինության տակ է։ Միևնույն ժամանակ նշեցին, որ կփորձեն որևէ բան ճշտել տեղի ունեցածի մասով։ Մեր տեղեկություններով, սակայն, այդ տարածքը պատկանում է հենց Երևանի քաղաքապետարանին։