25.11.2024
Մենք շարժվում ենք ճիշտ ճանապարհով. Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին
prev Նախորդ նորություն

Հնարավոր է. Փաշինյանը չի բացառել, որ սահմանազատման հաջորդ փուլը Սյունիքում է

Ո՞րն է սահմանազատման հաջորդ հասցեն. «Կորոշեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները կանոնակարգի հաստատումից հետո»,- Սյունիքում աշխատող «Ազատության» լրագրողին նախօրեին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Գիտեք, որ էս պահին մենք կանոնակարգի նախագծի վրա ենք աշխատում, և ըստ նախնական պայմանավորվածության, նաև ապրիլի 19-ի արձանագրության մեջ դա ֆիքսված է, որ կանոնակարգի հաստատումից հետո հանձնաժողովները կորոշեն՝ որն է: Դուք հարցրիք՝ «հնարավո՞ր է», այո, հնարավոր է, բայց ցանկացած ուրիշ տարածքում էլ հնարավոր է», - նշել է Փաշինյանը:


Իսկ կանոնակարգը, ըստ պաշտոնական Երևանի ու Բաքվի պիտի հաստատվի մինչև հուլիսի 1-ը։


Ավելի մանրամասն սկզբնաղբյուրում: