26.11.2024
Զոհ ունենք
prev Նախորդ նորություն

Բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր. ԱԳՆ

Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

"Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է:


VERELQ-ը հիշեցնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ ոչ ինքը, ոչ ՀՀ որևէ պաշտոնյա Բելառուս չեն մեկնի, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է: Այս հայտարարությունից հետո ՀՀ-ում Բելառուսի դեսպան Կոնյուկը կանչվել է Մինսկ խորհրդակցությունների, թեև պաշտոնական Մինսկը հայտարարել է, որ չի պատրաստվում վատթարացնել հարաբերությունները Երևանի հետ:


Ավելի ուշ Բելառուսի ԱԳՆ–ն Փաշինյանի՝ Մինսկի վերաբերյալ հայտարարությունները որակել էր որպես «անհեռատես»։ Կառույցի մամուլի քարտուղարը Անատոլի Գլազը, մասնավորապես, հայտարարել էր, թե բոլորը տեսնում են, որ Հայաստանում որքան բարդ ներքաղաքական իրավիճակ է, որքան արագ է սրվում առճակատումը երկրի ներսում։


«Տարբեր մարդիկ տարբեր դիմադրողականություն ունեն լուրջ հուզական սթրեսի նկատմամբ, և դա հասկանալի է։ Բայց մենք չե՞նք հասկանում, թե ի՞նչ կապ ունի Բելառուսը դրա հետ»,- ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղարը: