23.04.2025
Ի՞նչ կստանա խորհրդարանական մեծամասնությունը ընդդիմության մանդատները վայր դնելուց
prev Նախորդ նորություն

Առավոտից խուզարկություններ են Դաշնակցության Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում

ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը տեղեկացնում է, որ այսօր առավոտից խուզարկություններ են կատարվում Դաշնակցության Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում:


"Իշխանությունները գործադրության մեջ են դրել հանրությանը վախի, ահաբեկման և բռնաճնշումների ողջ արսենալը:


Բերման են ենթարկվել Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ:

Խուճապի մեջ հայտնված ռեժիմը՝ սեփական իշխանությունը պահելու համար, կանգ չի առնում ոչնչի առջև:
Կատարվածը Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է:

Սա ակնհայտորեն քաղաքական ուժի՝ Դաշնակցության նկատմամբ կազմակերպված և ուղորդվող և թիրախավորված հարձակում է, մեր գործունեությունը խոչընդոտելու ծրագիր:

Հայրենիքի ու պետականության համար պայքարող քաղաքական ուժին, գաղափարական մարդուն բռնաճնշումներով ու հալածանքներով չեք լռեցնի:

Չե՛ք հաջողելու",- գրել է ընդդիմադիր պատգամավորը:


 

«Մայր Հայաստանի» կոչը տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kavkazru.press
23.04.2025
Գործադիրը հատկացրել է լրացուցիչ 209 մլն դրամ անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին համար