30.04.2025
Մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին. ահազանգ
prev Նախորդ նորություն

Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր:


Ողջունելով դեսպան Ջոն Գալագերին և դեսպանատան անձնակազմին՝ նախագահը շնորհավորել է նրանց և շնորհակալություն հայտնել՝ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության զարգացման գործում իրենց ներդրած ջանքերի համար:


«Վստահ եմ, որ դեսպանի գլխավորությամբ իրականացվող Ձեր աշխատանքի շնորհիվ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունների զարգացման միտումը կշարունակվի և, իհարկե, արդյունքում՝ մենք միասին կկարողանանք մեր ժողովուրդների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնել»,- ասել է Վահագն Խաչատուրյանը:


Նախագահն ի դեմս դեսպանի՝ Մեծ Բրիտանիայի բարեկամ ժողովրդին հղել է իր լավագույն բարեմաղթանքները, ցանկանալով նրանց հաջողություններ և հետագա բարգավաճում:

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը
29.04.2025
Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը