1.05.2025
Կստորագրվի համաձայնագիր մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման ասպարեզում. Օ՛Բրայեն
prev Նախորդ նորություն

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ նորանշանակ մշտական համակարգողին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ նորանշանակ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին:


Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան պատասխանատու այս պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավել խորացնել ՀՀ-ՄԱԿ համագործակցությունը:


Հանդիպման ընթացքում փոխվարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ և առանձնակի կարևորել է ՄԱԿ-ի դերը ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում ԿԶՆ-ներին դրանց համապատասխանեցումն ապահովելու հարցում:


Մտքեր են փոխանակվել մարդկային կապիտալի զարգացման, մասնավորապես՝ կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության քաղաքականության վերաբերյալ իրականացվող բարեփոխումների և դրանց շրջանակներում առկա մարտահրավերների շուրջ:


 

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.25 տոկոսային կետով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով