24.11.2024
Բաքվի վարչախմբին ցանկացած զիջում հանգեցնելու է հերթական նոր պահանջի և նախապայմանի
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ՝ «խաղաղության պայմանագրի» խայծի դիմաց

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.


«Վերջին 10 օրվա ընթացքում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը առնվազն երկու նոր պահանջ է հնչեցրել, որոնց բավարարումը «պարտադիր է խաղաղության պայմանագիր կնքելու համար»։


Առաջինն այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ճանաչումն է, մյուսը՝ ՀՀ սահմանադրության փոփոխությունը։ Այս պահանջների կատարման հետևանքները ոչ միայն իրավական դաշտում են լինելու, այլ ունենալու են ուղղակի աղետալի ազդեցություն մեր բոլորի կյանքի վրա։ Բոլորի։


Բայց սա, ինչպես ասում են, դեռ ամենը չէ։


Ինչպես բազմիցս նշել եմ՝ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ՝ «խաղաղության պայմանագրի» խայծի դիմաց։ Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ ու աղետալի։


Այս ամենը կարելի է կանգնացնել ու փոխել ընթացքը։ Դրա այս պահին միակ ձևը հունիսի 9-ի մեծ հանրահավաքն է»։