24.11.2024
Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ՝ «խաղաղության պայմանագրի» խայծի դիմաց
prev Նախորդ նորություն

Հայաստանում տեղի ունեցող ամեն վատ բանի մեղավորը ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանություններն են

Պարտադիր հրամայական է, որ Հայաստանում տեղի ունեցող ամեն բան դիտարկվի քաղաքականության ոսպնյակից, քանզի Հայաստանում ամեն ինչի սկզբնակունքը քաղաքական է։ Այս մասին գրում է քաղաքագետ Էդգար Էլբակյանը:

"Խոսքը նաև աղետների մասին է և հատկապես աղետների։ Մի երկրում, որտեղ իշխանական մակարդակում թքած ունեն անվտանգության և մարդկային կյանքերի վրա, երեկ Աբովյանում տեղի ունեցածը ցավալի օրինաչափություն է, ոչ թե դժբախտ պատահար։

Օրինաչափության և պատահարի տարբերությունը հենց նպատակաուղղված քաղաքականությամբ պայմանավորված լինելն է։

Միով բանիվ՝ Հայաստանում տեղի ունեցող ամեն վատ բանի մեղավորը ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանություններն են։ Քանի չկան ազգային իշխանություններ, հայությունը՝ որպես ազգ (ոչ որպես թուրքի ստրուկ), չի կարող գոյություն ունենալ և զարգանալ",- գրել է նա։


Հիշեցնենք, երեկ գիշերը Երևան-Սևան մայրուղու գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով յոթ անձ տուժել է: Նրանցից երկուսի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: