24.11.2024
Հայաստանում տեղի ունեցող ամեն վատ բանի մեղավորը ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանություններն են
prev Նախորդ նորություն

Մենք ընդհուպ մոտեցել ենք համակեցության անհամատեղելիության կետին

Երբ ես ասում եմ, որ մենք մտնում ենք շատ ավելի խոր ճգնաժամի մեջ, քան քաղաքականն է, նկատի ունեմ համակեցության ճգնաժամը։ Այս մասին գրում է քաղաքագետ Վահե Հովհաննիսյանն ու շարունակում.


"Մասնավորապես. ուշ երեկոյան երկրում տեղի է ունենում լուրջ պայթյուն, մարդիկ են ծանր վիրավորվում։ Երկրի մեկ երրորդը ջրհեղեղից հետո աղետալի վիճակում է։ Նախորդ ցերեկը Ալիևը նոր, թարմ ու շատ կոշտ պահանջներ է դնում, որոնք թերևս անհաղթահարելի են։ Մեծ հաշվով նա բանակցային դաշտում ստեղծում է նոր բարդ իրավիճակ, որի լուծումն այս պահին չի երևում։

Հայաստանի իշխանության ներկայացուցիչների օրը հաջորդ առավոտյան բացվում է ինքնափիառ-հեծանվավազքով։
Բոլոր ադեկվատ, մտածող մարդիկ մտահոգ են, անքուն գիշեր են անցկացրել, փորձում են մարսել տեղի ունեցածը։

Մենք ընդհուպ մոտեցել ենք համակեցության անհամատեղելիության կետին. կամ մտածող, ադեկվատ մարդիկ այլևս չեն կարող ապրել մեր երկրում, կամ էս մարդիկ այլևս չպիտի լինեն իշխանության",- գրել է նա։