24.11.2024
Ադրբեջանը դելիմիտացիա/դեմարկացիայի անվան տակ խաղաղ ճանապարհով զիջումներ է կորզելու
prev Նախորդ նորություն

Բաքվի վարչախմբին ցանկացած զիջում հանգեցնելու է հերթական նոր պահանջի և նախապայմանի

Բաքվի բարբարոսսկան վարչախմբին Հայաստանից ցանկացած զիջում հանգեցնելու է հերթական նոր պահանջի և նախապայմանի՝ ընդ որում, ավելի լկտի և հանդուգն։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:


"Անիմաստ է պատրանքը, թե թշնամու հետ հնարավոր է իրական խաղաղություն մեր պետությունը ստորացուցիչ ստրկացման և կործանման տանող ուղիղ ճանապարհ է։


Հակառակ ուղին մեկն է՝ Հայաստանի խելամիտ համատարած ռազմականացումը և պետություն-ամրոցի կերտումը, որն ունակ կլինի կոտրելու հանդգնացած ու լկտի այն բարբարոսի ձեռքը, որը համարձակվում է բռունցք թափ տալ մեզ վրա։


Այո՛, Հայաստանը պետք է դառնա ամրոց, այլ ոչ թե գինարբուքների կազմակերպման մառան, քանզի հակառակ դեպքում՝ Երևանի կենտրոնական փողոցներով կհոսի մեր արյունը, այլ ոչ թե գինին",- գրել է Ոսկանյանը։