22.11.2024
Հանրապետությունը ժողովրդի մասին է, ոչ իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբերի․ Փաշինյան
prev Նախորդ նորություն

«Աննախադեպ» լինելու մոլուցքով տառապող իշխանությունն աննախադեպ խայտառակություն գրանցեց

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գրել է.


«Մայիսի 28-ին Սարդարապատում Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է։ Կարելի է շնորհավորել ամեն ինչում «աննախադեպ» լինելու մոլուցքով տառապող իշխանությանը․ նրանք աննախադեպ խայտառակություն են գրանցել։ Երբևէ դժվար կլիներ պատկերացնել, որ ազգային կարևորագույն տոնին Հայաստանի ոստիկանությունը կարող է խոչընդոտել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ Այն նույն Սարդարապատի, որը հնարավոր դարձավ նաև Առաքելական եկեղեցու գահակալի ոգեշունչ հորդորի ու հայոց հոգևորականության ակտիվ մասնակցության շնորհիվ։


Հայոց եկեղեցին հայոց մշակութային ինքնության անկյունաքարն է, մեր պատմության բոլոր դրվագներում մեր հովանին և ուղեցույցը, աշխարհի չորս ծագերում ապրող հայության հուսալի ապաստանը, մեր պետականության աջակիցն ու պահապանը, և ոչ մի այսրոպեական նպատակահարմարություն չի կարող արդարացնել Եկեղեցու հանդեպ անարգ պահվածքը։


Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն»։


Հիշեցնենք, երեկ ոստիկանները խոչընդոտում էին Հայոց Հայրապետի մուտքը Սարդարապատ հուշահամալիր, ուր պետք է ժամաներ Նիկոլ Փաշինյանը: