22.11.2024
«Աննախադեպ» լինելու մոլուցքով տառապող իշխանությունն աննախադեպ խայտառակություն գրանցեց
prev Նախորդ նորություն

Անբարոյականություն է. Բագրատ Սրբազանը՝ Սարդարապատի միջադեպի մասին

Սա անբարոյականության՝ ես ուզում եմ հավատալ վերջին աստիճանն է, բայց դեռ դիմացը լեցուն բաներ կա։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ Վեհափառ Հայրապետի հետ Սարդարապատում տեղի ունեցած միջադեպին անդրադառնալիս:


"1938թ. բոլշևիկների կառավարությունը Ամենայն Հայոց Խորեն Մուրադբեկյան հայրապետին խեղդամահ արեց։ Հիմա սա ուղիղ գծով ուղիղ համեմատական է այս մարդկանց հետ։ Սա պարզապես իրենց նախնիների գիծն է, որ այս մարդիկ շարունակում են",- ասաց նա։


Նա նշեց, որ 2018 թվականից հետո իշխանությունները նոր օրակարգ են ընտրել՝ «նոր Հայաստան, նոր հայրապետ».


"Երեկ արդեն իրենց դեմքը պատռվեց, ծանր էին տարել, որ իրենց միջոցառումը տապալվեց։ Օկուպացիոն ռեժիմի առաջնորդը հրահանգել էր վրեժ լուծել, և թիրախը Վեհափառ Հայրապետն էր",- նշեց նա։


Այս պահին Բագրատ Սրբազանը ՆԳՆ դիմաց է՝ եկել է պատասխան պահանջելու ՆԳ նախարարից՝ իրեն հրամա՞ն են տվել նման սրբապղծություն անել, թե՞ ինքն է հրաման տվողը: