27.11.2024
Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու. պայքարը մտավ նոր փուլ
prev Նախորդ նորություն

Երևանը կաթվածահար է. անհնազանդության ակցիաներ են ամենուր

Առավոտյան ժամը 08:00-ից Երևանում և Երևանից դուրս մեկնարկել են անհնազանդության ակցիաները:


Քաղաքացիները փակում են փողոցներ, մայրուղիներ: Բագրատ սրբազանը ևս մասնակցում է ակցիաներին. նա մեկնարկեց Աբովյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում, այժմ Սուրբ Աննա եկեղեցու բակում է:


Ժամանակ առ ժամանակ քաղաքացիները փակում են Մաշտոցի պողոտան, Աբովյան փողոցը, փակվում են նաև կենտրոնից դուրս փողոցներ՝ Ուլնեցու փողոցը Զեյթունում և այլուր:



Որոշակի ժամանակահատվածով բեռնատարներով փակ էր Երևան-Արմավիր մայրուղին: Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան մայրուղին:


Ոստիկանները ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ ճանապարհները բացելու համար: Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ: Բերման ենթարկվածների թվում են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նախկին ղեկավար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը։


Իրավիճակը շարունակում է մնալ լարված: