Նույնիսկ նախագահի զոհվելը չի կարող սասանել Իրանի դիրքերը որպես տարածաշրջանի գերտերություն
Ամեն ինչից բացի, Իրանը պետականության հազարամյակների տևական ավանդույթ և փորձառություն ունեցող հինավուրց երկիր է, որի բյուրոկրատիան աշխարհում ամենակայացածներից է։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը, ապա շարունակում.
"Նաև հենց այդ բյուրոկրատիան է, որն այս երկրի պետական համակարգն ունակ է լավագույնս դուրս բերելու ամենաբարդ փորձություններից և մարտահրավերներից, ինչպես դա հաջողությամբ արել է դարեր շարունակ։
Հետևաբար, թեև Իրանը Մերձավոր Արևելքում է, սակայն բյուրոկրատիայի կայացածությամբ այս երկիրն ամենևին էլ համեմատելի չէ միջին վիճակագրական որևէ այլ մերձավորարևելյան պետության հետ։
Ուստի, նույնիսկ նախագահի և այլ պաշտոնյաների զոհվելու հանգամանքը, նաև նշված գործոնը հաշվի առնելով, չի կարող սասանել այս երկրի դիրքերը որպես տարածաշրջանային գերտերություն"։
VERELQ-ը հիշեցնում է, որ մայիսի 19-ին Իրանի նախագահին և ԱԳ նախարարի տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով նախագահ Ռայիսին, նախարար Աբդոլահիանը և ուղղաթիռում այլ անձինք զոհվել են: